Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցները պարգեւավճարներ են ստացել։
«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Համայնքային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով՝
2019 թվականի առաջին եռամսյակում աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար՝ Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանների աշխատակիցներին խրախուսել դրամական պարգևատրմամբ` Երևան քաղաքի 2019թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին` համաձայն հավելված հ.1-ի և հավելված հ. 2-ի»,-ասված է հրամանում։
Պարգեւավճար ստացել են գործավարը. հավաքարարը, պահակը, վարորդը։ Ցուցակում չկան վարչության պետերը, տեղակալները։ Ընդհանուր գումարը կազմում է 256.256.400 դրամ։
Ի դեպ, երեկ Ավագանու նիստի օրակարգից հանվեց աշխատավարձերի բարձրացման հարցը։
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարան