«Իհարկե, որոշակի դրական տեղաշարժեր կան, բայց մարդկանց սպասումները շատ մեծ են: Սա է կառավարության հիմնական խնդիրը՝ հաշվի առնելով այդ մեծ ակնկալիքները»,-լրագրողների հետ զրույցում այսօր գնահատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության մեկամյա գործունեությունը, ասաց «Հայաստանի ժողովրդական կուսակցության» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
Նա հույս հայտնեց, որ կառավարությունն աստիճանաբար կարդարացնի հանրության սպասելիքները. «Որոշակի տեղաշարժեր կան, բայց դեռ լուծման ենթակա անելիքներ կան»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ