Լրահոս
Օրվա լրահոսը

«Պրոֆեսիոնալներ կան, որոնք տաքսի են քշում, որը պատվաբեր չի». Հակոբ Արշակյան

Մայիս 09,2019 17:11

Այսօր Եռաբլուրում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ ՊՆ-ի հետ մեծ աշխատանք են կատարում՝ հասկանալու, թե որոնք են առաջնային խնդիրները՝ ռազմարդյունաբերությունը զարգացնելու համար. «Մենք հիմա քարտեզավորում ենք, թե ինչ պոտենցիալ ունեն տեղական ընկերությունները թե՛ արտադրական կարողություններով, գիտահետազոտական պրոյեկտներով, որ պետք է դառնան արտադրություն: Դրանից հետո մենք պետք է ռազմավարական պլան ունենանք ու սկսենք նախագծերն ինտենսիվորեն ֆինանսավորել թե՛ գիտահետազոտական, թե՛ արտադրական: Մենք պատրաստվում ենք ներքին պահանջարկը սպասարկելով չբավարարվել: Եթե ցանկանում ենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն ունենալ, որի թվում է ռազմարդյունաբերությունը, պետք է ուսումնասիրենք շուկաները, թիրախավորենք այն շուկաները, որտեղ ուզում ենք արտահանել ու լուրջ աշխատանք տանենք այդ ուղղությամբ»:

Նախարարն ասաց, որ ռազմարդյունաբերական հիմնարկներ են այցելելու թե՛ պետական, թե՛ մասնավոր, ռազմարդյունաբերական համագործակցություն են ծավալելու գործընկեր երկրների հետ «Դրանով մենք կարող ենք ունենալ ե՛ւ կապիտալի ներհոսք, ե՛ւ դա օգտագործել մեր պաշտպանունակությունը զարգացնելու համար»:

Դիտարկմանը, որ Հայաստանը երբեք ռազմարդյունաբերող երկիր չի դիտարկվել, որտեղի՞ց պետք է սկսել՝ նախարարը պատասխանեց. «Այդպես չի: Մենք 90-ականներին ռազմարդյունաբերական երկրների առաջին 30-յակում ենք եղել աշխարհում, դրանից հետո ոչ հեռատես ստրատեգիական որոշումների ընդունման պատճառով մենք ուղղակի հետ ենք շպրտվել մինչեւ 100-յակից ավելi: Դրա արդյունքում է, որ մենք հիմա ունենք ավիրված գործարաններ ու չունենք մեծ շուկաներ: Բայց միտքը կա, պրոֆեսիոնալներ կան, որոնք տաքսի են քշում, որը պատվաբեր չի: Պրոֆեսիոնալ մարդիկ, գիտաշխատողներ, որոնց փորձը չի օգտագործվում, այդ մարդիկ գնում են տաքսի են վարում: Չեմ ասում տաքսի քշելը վատ բան է, բայց եթե դու մասնագիտություն ունես, որ դրանով կարող ես քո երկրին ծառայել տասնյակ անգամ ավելի ու չես անում, դա է վատ»:

Մանրամասները՝ ավելի ուշ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031