Ռուսաստանից սպառազինության գնման նոր վարկը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի բնորոշմամբ, «առողջ» վիճակում է: Լրագրողների հետ զրույցում այսօր նա ասաց՝ կործանիչների հաջորդ խմբաքանակը ձեռք կբերեն, երբ ժամանակը գա: «Մեր տնտեսությանը համապատասխան՝ ունենք խիստ զինվելու հնարավորությունները»,-հավաստիացրեց նախարարը:
Ինչ վերաբերում է ՀՀ-ի եւ Ադրբեջանի ԶՈՒ միջեւ ռազմական հավասարակշռությանը, Տոնոյանը նշեց. «Նախարարությունը բալանսի չի ձգտում, այլ առավելության»:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ զինվորների հագուստի՝ ներքնաշորերի որակը բարձրացե՞լ է, նախարարն իր որդուն տանից ներքնաշորեր ուղարկո՞ւմ է: Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ իր զինծառայող որդուն վարտիքներ տանից չի ուղարկում. «Ստիպում եմ, որ լվանա…Հիմա որակը բարձրացել է, լվանում են»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ