Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն՝ Քոչարյանի հետ միասնական ընդդիմություն դառնալու մասին

Մայիս 09,2019 16:43

Լրագրողներն այսօր ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվեցին՝ ՀՅԴ-ն կհամագործակցի՞, կմիավորվի՞ Ռոբերտ Քոչարյանի հետ, որովհետեւ նա կալանավայրից հարցազրույց էր տվել ու խոսել ընդդիմադիր նոր ուժ ձեւավորելու եւ իշխանություններին մարտահրավեր նետելու մասին: Ի պատասխան՝ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Մենք որեւէ մեկի հետ որեւէ քննարկում չենք ունեցել: Մենք մեր օրակարգի, մեր հարցերի շուրջ պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ, սակայն դա պետք է լինի մեր օրակարգի շուրջ, առաջ քաշած հարցերի շուրջ»:

Հարցին՝ այսինքն, եթե ձեր շահերը եւ օրակարգը համընկնի Քոչարյանի հետ, կհամագործակցե՞ք՝ նա պատասխանեց. «Մենք համագործակցում ենք օրակարգի շուրջ, ոչ թե անձերի։ Մեր առջեւ խնդիր չենք դրել Քոչարյանի կամ որեւէ մեկի հետ համագործակցելու կամ չհամագործակցելու»:

Հարցին՝ օրակարգի թիվ մեկ հարցը ձեզ համար ո՞րն է՝ մարտահրավե՞ր նետել իշխանությանը, ինչպես հայտարարել է Քոչարյանը՝ Սաղաթելյանը պատասխանեց. «Մենք մարտահրավեր չենք նետում այս իշխանությանը, հատուկ ջանք չեն գործադրում, որ այս իշխանությունը ձախողի: Բայց իբրեւ արտախորհրդարանական ընդդիմություն քննադատելու ենք իշխանությանն իր սխալ գործողությունների համար, քննադատելու ենք փաստարկված, հիմնավորված, առանց հայհոյանքի: Մեր երկրում ընդունված է՝ եթե ընդդիմություն ես, պետք է որքան կարող ես բարձր խոսալ եւ հայհոյել, մենք այդ տեսակը չենք, մեր խոսքի կշիռը գիտենք եւ այս ընթացքում էլ ապացուցել ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031