«Կդժվարանամ այս պահին որեւէ բան առանձնացնել, հարցրեք ժողովրդին: Եթե ժողովուրդն իր կենցաղում տեսնում է փոփոխություն, կողջունեմ՝ անկախ նրանից, թե քանի փաստ կհրապարակվի»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր պաշտոնավարման 1-ամյակի առթիվ հրապարակած հարյուր փաստին, ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ինձ համար կարեւորը փաստի հրապարակումը չէ, այլ այն, թե քաղաքական հեղափոխությունից հետո ժողովուրդն ինչ տեղաշարժ է տեսնում իր կյանքում: Ժողովրդի կյանքում փոփոխություն ես չեմ տեսնում»,-եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ