ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ռոբերտ Քոչարյանին վերաբերվող հարցերին չի պատասխանում: Այսօր Ստեփանակերտում Եռատոնի միջոցառումների ժամանակ լրագրողները ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից փորձում էին կարծիք լսել`Արցախի նախագահների`Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու`ՀՀ դատախազին ուղղված դիմումի մասին: Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանին վերաբերվող հարցերին չի պատասխանում:
Ավելի ուշ Aravot.am-ը կրկին փորձեց Արարատ Միրզոյանից ճշտել` ի՞նչ կարծիք ունի այն մասին, որ արցախյան գործիչները կարծում են, որ Հայաստանի ղեկավարները պետք է հարգեին Արցախի նախագահների դիմումը, պաշտոնական Երեւանի կողմից Արցախի նախագահների դիմումի մերժելուն: Վերջինս կրկին չպատասխանեց հարցին:
Մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ