Այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում ՀՀ զինված ուժերի, ԱԱԾ-ի, արտակարգ իրավիճակների նախարարության զորքերի ստորաբաժանումների, ԵԿՄ-ականների ու Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զորքերի մասնակցությամբ տեղի ունեցավ մեծ շքերթ՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-ամյակին։
Կարդացեք նաև
Շքերթին մասնակցում էին Շիրակի մարզային, հոգևոր ու քաղաքային իշխանությունները, հրամանատարը ռուսական 102-րդ ռազմաբազայի ղեկավար, գնդապետ Վլադիմիր Ելկանովն էր։
https://www.youtube.com/watch?v=82jJRGLLOrQ&feature=youtu.be
Հնչեցին շնորհավորանքներ․ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր ելույթում նշեց, որ շուրջ 600 հազար հայորդիներ են մասնակցել Հայրենական Մեծ պատերազմին, ու հայ ազգը տվել է մարշալներ ու գեներալներ, Խորհրդային Միության հերոսներ։
Սամվել Բալասանյանն առանձնակի շեշտադրեց Շուշիի ազատագրումը՝ հիշեցնելով, որ մայիսի 8-ին պարտադրված պատերազմում հայ կամավորական ջոկատները հաջողությամբ իրականացրեցին «Հարսանիքը լեռներում» օպերացիան։
Զորահանդեսին ցուցադրվեց 102-րդ ռազմաբազայի ռազմական տեխնիկան՝ մանրամասն ներկայացնելով, թե յուրաքանչյուրն ինչ նպատակի է ծառայում, տեղի ունեցան զորավարժություններ, որոնք ուղեկցվեցին կրակոցներով։
https://www.youtube.com/watch?v=jMxyHFB4YTw&feature=youtu.be
Նկատենք, որ այսօր Գյումրու կենտրոնական հրապարակում ասեղ գցելու տեղ չկար․ շքերթի էին դուրս եկել ինչպես պատերազմի վետերաններն, այնպես էլ փոքրիկների ձեռքը բռնած, նույնիսկ նորածիններին գրկած ծնողները։
Վարդանանց հրապարակից մարդկանց բազմությունը շարժվեց դեպի «Մայր Հայաստան» հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհելու Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։
https://www.youtube.com/watch?v=L6gKexx3ExU&feature=youtu.be
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ