Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք անցյալ են ու անցյալ էլ մնալու են իրենց՝ հողեր, Մեղրի և մնացած բաներ հանձնելու տրամաբանության մեջ». Ալեն Սիմոնյան

Մայիս 09,2019 15:59

«Իրենք անցյալ են ու անցյալ էլ մնալու են իրենց` հողեր, Մեղրի և մնացած բաներ հանձնելու տրամաբանության մեջ»,- Aravot.am-ի հարցին՝ այս հաղթական տրամաբանության ֆոնի վրա ինչպե՞ս կգնահատի հողեր հանձնելու մասին դեռևս շարունակվող խոսակցությունները, «Անմահ գունդը» խորագրով քայլերթին այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

4-րդ տարին անընդմեջ անցկացվող քայլերթը կազմակերպեց «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ:

Քայլերթը մեկնարկեց Արամ Խաչատրյանի արձանի մոտից,  այնուհետև ընթացավ Մաշտոցի պողոտայով, քայլերթի մասնակիցները հետո թեքվեցին Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակից թեքվեցին Վազգեն Սարգսյան փողոց ու մուտք գործեցին Կիրովի անվան այգի, որտեղ Նելսոն Ստեփանյանի արձանի մոտ դրեցին ծաղիկներ ու լուսանկարներ:

Քայլերթին մասնակցեցին նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավորներ, այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքացիներ, որոնց հարազատները մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմին:

Շարունակելով մեր հարցին պատասխանել՝ Ալեն Սիմոնյանը պահանջեց այլևս երբեք չարտաբերել հողեր հանձնել արտահայտությունը և ասաց. «Էդ ո՞վ է այդպիսի բաներ խոսում. Ռոբերտ Քոչարյա՞նն է այդպիսի բաներ խոսում, թե՞ Սերժ Սարգսյանը: Չլսեմ որևէ քաղաքական գործչից հողերը հանձնելու մասին որևէ խոսք: ՀՀ-ում ու այստեղ կանգնած մարդկանց մեջ տենց մարդ չկա, որ հողերը հանձնելու մասին նույնիսկ խոսում է: Թող իրենք մնացածին չփորձեն վերագրել: Իրենք անցյալ են ու անցյալ էլ մնալու են իրենց՝ հողեր, Մեղրի և մնացած բաներ հանձնելու տրամաբանության մեջ: Հաջողություն իրենց ընդհանրապես քաղաքական դաշտից»:

ՀՀ ԱԺ փոխնախագահն ասաց, որ Հայրենական Մեծ պատերազմի մասին հուշեր, պատմություններ չունի, քանի որ իր նախնիները Կարսից են: Տոնի մասին ասաց, որ մեր ազգի որակի և տեսակի հաղթանակն է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031