ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել ԱԱԾ-ից նախորդ տարվա ամռանը որոշ փաստաթղթերի կորուստը կամ ոչնչացումը:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր, որ նախորդ իշխանությունը հեռանալուց առաջ որոշ նյութեր է ոչնչացրել ԱԱԾ-ից: «Այդ մասին կխոսենք, երբ ծառայողական քննությունն ավարտվի: Այս պահին այլ բան ասել չեմ կարող»,-նշեց Արթուր Վանեցյանը:
Ինչ վերաբերում է փաստին, որ օրերս ԱԱԾ-ն բացահայտել էր հօգուտ Ադրբեջանի լրտեսության դեպք, Վանեցյանն ասաց. «Երբ գործն ամբողջությամբ կգաղտնազերծվի, այդ ժամանակ ամեն ինչ հայտնի կդառնա: Որքան հնարավոր էր բացահայտել, հաղորդագրության մեջ նշել ենք»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ