Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կազիմիրով. «Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան»

Մայիս 09,2019 15:39

Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներին այսօր Ստեփանակերտում մասնակցում էր նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին համանախագահներից ՌԴ ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը:

Aravot.am-ի եւ «Արմենիա» հեռուստաընկերության հետ զրույցում  դեսպան Կազիմիրովն ասաց, որ իր համոզմամբ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Հիշեցնում է`մինչեւ 1997 թվականը բանակցությունները եռակողմ ձեւաչափում էին, ինչն ամրագրված էր Բուդապեշտի հռչակագրով: Այնուհետ, Ղարաբաղը դուրս մնաց գործընթացից, ինչում կար եւ Բաքվի, եւ Երեւանի եւ համանախագահների մեղքը: Վլադիմիր Կազիմիրովը Արցախի`բանակցային սեղան վերադառնալու այլընտրանք չի տեսնում, քանզի վճռվում է հենց Արցախի ճակատագիրը: Հարցին`այժմ տեսնո՞ւմ է այդ հավանականությունը, նա պատասխանեց, որ դա անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են ընդունում, թեեւ հստակ ժամկետներ չեն նշում, թե բանակցային ո՞ր փուլում պետք է Արցախը վերականգնի իր դիրքերը:

Պատասխանելով կարգավորման գործընթացի եւ բանակցային ներկայիս փուլին վերաբերվող հարցին, Վլադիմիր Կազիմիրովն ասաց, որ իր դիտարկումներով, կողմերի դիրքորոշումները`նկատի ունի երեք կողմերի`Արցախ, Հայաստան, Ադրբեջան, շարունակում են բավական կոշտ մնալ: Նա տպավորություն ունի, որ հարցի կարգավորում «այս» սերնդի պարագայում հնարավոր չէ, կարծում է, որ հարցը լուծում կստանա հաջորդ սերնդի օրոք:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031