Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը ՔԿՀ-ների զբոսահրապարակներում, ակտիվացնել համագործակցությունն այլ ստորաբաժանումների հետ՝ մոլախաղերը բացառելու համար

Մայիս 09,2019 17:16

Այսօր՝ մայիսի 8-ին, Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը խորհրդակցություն անցկացրեց կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցների, քրեակատարողական հիմնարկների պետերի վերոնշյալ ոլորտը համակարգող տեղակալների և բաժնի պետերի հետ:

Օրակարգում ՀՀ արդարադատության նախարարի և Քրեակատարողական ծառայության պետի տված հանձնարարականների պատշաճ կատարման նպատակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու հարցերի քննարկումն էր:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց հիմնարկներում մշտապես իրականացվող խուզարկություններին, ներքին կանոնակարգի պահանջների պահպանմանը, արգելված իրերի ներթափանցման հնարավոր բոլոր ուղիները հայտնաբերելուն և կանխելուն, բնակելի գոտում ավելորդ գույքի առկայությանը: Խիստ հրահանգվեց բացառել առանց պատշաճ խուզարկության հանձնուքներ ընդունելու, ազատազրկված որևէ անձի անօրինական կարգով արտոնություն տրամադրելու դեպքերը, չնախատեսված խուզարկություններ իրականացնել օրվա տարբեր ժամերին, կանխել կոռուպցիայի ցանկացած դրսևորում, բարձրացնել վերահսկողությունը դատապարտյալների վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ, իսկ ցանկացած խախտման դեպքում՝ արձանագրել: Հանձնարարվեց նաև ուժեղացնել հսկողությունը զբոսահրապարակներում, ակտիվացնել համագործակցությունն այլ ստորաբաժանումների հետ՝ մոլախաղերը բացառելու համար, ինչպես նաև խստագույնս հետևել և հսկել ծառայող-ազատազրկված անձ միջանձնային հարաբերությունները:

Խորհրդակցության ընթացքում բարձրացված խնդրահարույց հարցերի շուրջ խոսեցին և կարծիքներ փոխանակեցին նաև հիմնարկների պետերի անվտանգության ոլորտը համակարգող տեղակալները և բաժնի պետերը՝ քննարկելով աշխատանքների արդյունավետ կազմակերպումը հաստիքների թերի համալրվածության պայմաններում:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Մ. Միքայելյանն ընդգծեց, որ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը հետևողական է լինելու տրված հանձնարարականների կատարմանը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031