«Նկատողություն» ձեւակերպումը կամ նման շեշտադրում չէի անի, բայց նշել ենք, որ մասնակցությունը կարեւոր է բոլորի համար»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով տեղեկություններին, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նկատողություն է արել «Իմ քայլի» պատգամավորներին՝ խմբակցության նիստերից բացակայելու համար, ասաց Լիլիթ Մակունցը:
Նա չպատասխանեց հարցին, թե որ խմբակցության որ անդամներն են բացակայում. «Ներքին աշխատանքների առնչությամբ մենք պարբերաբար զրույցներ եւ քննարկումներ ենք ունենում: Նպատակահարմար չեմ համարում բարձրաձայնել, դրանք առնչվում են ներքին աշխատանքի կազմակերպմանը: Այդ առումով խնդիր չունենք, ամեն օր ավելի արդյունավետ աշխատելու խնդիր ունենք, որի ուղղությամբ աշխատում ենք: Որեւէ խնդիր չկա, «նկատողություն» եզրույթը տեղին չէ, նկատողության խնդիր չկա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ