Լրահոս
Օրվա լրահոսը

Սարհատ Պետրոսյան. «էական փոփոխություն­ներ ունենք հիպոտեկային շուկայի կառուցվածքում, եւ այսօր մոտավո­րապես 6-6.5 տոկոսով հիպոտեկի տոկոսադրույք ունենք, որը չտեսն­ված բան է». «Հայկական ժամանակ»

Մայիս 09,2019 14:18

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի պե­տական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հետ:

– Պարոն Պետրոսյան, 2019 թ. մարտին անշարժ գույքի նկատ­մամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15 հազար 213 գործարք: Այս թիվը փետրվարի համեմատ աճել է 15, իսկ 2018-ի մարտի համեմատ՝ 6.7 տոկոսով: Ինչո՞վ է սա պայմանավորված:

– Մի քանի պատճառներ կան՝ սկ­սենք ամենաընդհանրական դեպ­քից, բնականաբար նախորդ տար­վա մարտ-ապրիլի քաղաքական իրադարձություններն իրենց մեջ ու­նեն դրական ազդակներ տալու մեծ ներուժ, որը աշնանը նույն քաղա­քական պրոցեսների այսպես ասած վերջին ակորդների ժամա­նակ կարծես ավելի պահպանողա­կան դարձավ եւ միանգամից շատ ակտիվ արտահայտվեց փետրվար–մարտ-ապրիլ ամիսների ընթաց­քում: Սա թիվ 1 պատճառն է:

2-րդը, որ էական փոփոխություն­ներ ունենք հիպոտեկային շուկայի կառուցվածքում, եւ այսօր մոտավո­րապես 6-6.5 տոկոսով հիպոտեկի տոկոսադրույք ունենք, որը չտեսն­ված բան է: 2018 թ. սկզբին ամենա­ցածր տոկոսը 10.5-ի կարող էր հաս­նել, միանգամից 4 տոկոսի չափով բարելավում ունենք այդ առումով:

3-րդ պատճառը, կարծում եմ, նաեւ այն է, որ առաջարկի շուկայում ունեցանք նաեւ շարունակական փոփոխություն եւ շուկա մտան միջին խաղացողներ։ Երեւանի քաղաքապետարանի, կառավարության ու իմ աշխատանքի արդյունքում այսօր բազմաթիվ են բյուջետային կառուցապատման նախագծերը, որոնք կարողանում են ընդլայնել այն շրջանակը, որոնք մենք կարող ենք դիտարկել որպես անշարժ գույքի շուկայի ակտիվ ձեռքբերումներ։

– Ըստ կադաստրի կոմիտեի ներ­կայացրած տվյալների՝ ամբողջ ՀՀ-ում 2019-ի մարտին բազմաբնակա­րան բնակելի շենքերի բնակարան­ների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները աճել են: Ո՞րն Է պատճառը եւ արդյո՞ք գները օբյեկտիվորեն են բարձրացվել:

– Իրականում օբյեկտիվության գնահատական տալիս է առա­ջարկն ու պահանջարկը: Եթե մենք ունենք պահանջարկ, բնականա­բար դա նաեւ ազդելու է գնի վրա: Իրենք մոտավորապես չափելի են: Երեւանում այս մարտին՝ նախորդ մարտի համեմատ ունենք 16.4 տո­կոս աճ միայն առք ու վաճառքի հա­մար: Երեւանի կենտրոնում, որն ամենաճիշտ ցուցիչն է, ունենք նույն 17 տոկոսը, որը շատ տրամաբա­նական է: Այսինքն, մարդիկ ուզում են տուն գնել, գները բարձրանում են, շուկան էլ հարմարվում է դրան:

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031