Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Եռաբլուրում Երեւանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ուսխորհրդի անունից լատինատառ ծաղկեպսակ էին տեղադրել, ինչը քննադատությունների տեղիք էր տվել:
Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ դա շատ վատ է ու բնականաբար վատ գնահատական ունի:
Ավելի ուշ պարոն Հարությունյանը մոտեցավ լրագրողներին եւ հայտարարեց. «Ինձ փոխանցեցին, որ դա պարզապես սադրանք է, իրենք որեւէ ծաղկեպսակ չեն ուղարկել: Կատարյալ ստորություն է այս տոներն օգտագործել ինչ-ինչ տարբեր ուսխորհուրդների կամ համալսարանների հետ նման կերպ հաշիվներ մաքրելու համար: Դա ուղղակի անընդունելի է: Նրանք, ովքեր արել են այդ քայլը, պարզապես դատապարտելի քայլ են արել ու կոչ կանեմ այս նվիրական օրերը ընդհանրապես չփորձեն օգտագործել ինչ-ինչ քաղաքական նպատակների համար»:
Կարդացեք նաև
Եռաբլուր էր եկել նաեւ համալսարանի ուսխորհրդի նախագահը, նա նույնպես ստորություն որակեց կատարվածը եւ ասաց, որ իրենք արդեն պոկել են այդ սեւ ժապավենը: Թե ով է նման «սաբոտաժ» արել, նա վարկածներ չուներ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ