Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Պողոսյան. «Այն զանգվածը, որի համար նախկին ռեժիմը շատ հարմարավետ էր, հիմա խուճապի է մատնվել». «Ժողովուրդ»

Մայիս 09,2019 13:47

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու մեկամյակի կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանի հետ։ Նա անդրադարձել է մեր երկրի ձեռքբերումներին եւ արդեն մեկ տարեկան իշխանության գործելաոճի խոցելի կետերին։

–Պարոն Պողոսյան, այս մեկ տարվա ընթացքում մեր երկիրն ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ՝ ըստ Ձեզ։

-Մարդիկ հոգեբանորեն ազատագրվեցին անիմաստ տագնապներից, բայց դա չի նշանակում, թե նոր տագնապներ առաջ չեկան, պարզապես նախկին եւ ներկա տագնապներն անհամեմատելի են։ Ես կարծում եմ, որ բոլորիս կյանքում շատ կարեւոր եւ հրաշալի բան տեղի ունեցավ, սա պետք է գիտակցեն անգամ ընդդիմադիրները։ Առջեւում, իհարկե, կլինեն դժվար պահեր, բայց դրանք ի նպաստ մեր հետագա բարեկեցիկ կյանքի են լինելու։

–Չենք կարող չֆիքսել, որ այսօր հայ հանրության շրջանում առկա է հիասթափություն ապրած մարդկանց մի զանգված, որի սպասումները ներկա իշխանությունից ավելին էին։ Ի՞նչ կասեք նրանց։

–Դա բնորոշ է մեր էմոցիոնալ համակարգին, որը երկրորդ պլան է մղում բանականությանը։ Հայի տեսակն անհամբեր է, բայց հիմա հարկավոր է բանականությամբ առաջնորդվել։ Մեկ տարում չէին կարող կարդինալ փոփոխություններ գրանցվել։ Շատերին թվում է, թե երկրի բարեկարգման հարցը մեկ հոգու ուսերին պետք է լինի։ Ո՛չ։ Ամեն մեկի քրտնաջան աշխատանքի արդյունքում է երկիր կառուցվում։ Դա բոլորիս անելիքը պետք է լինի, թե չէ մարդիկ գնում են ապրելու բարեկեցիկ երկրներում, որտեղ խնդիրները քիչ թե շատ լուծված են, եւ իրենց թվում է, թե իրենք են այդ ամենը ստեղծել, դա էլ քիչ է՝ քթները տնկած՝ Հայաստանի խնդիրներին են նայում։

Նկատելի է նաեւ, որ այն զանգվածը, որի համար նախկին ռեժիմը շատ հարմարավետ էր, հիմա խուճապի է մատնվել քանի որ իրեն վտանգ է սպառնում թե՛ ֆինանսապես, թե՛ բարոյապես։ Հիմա օրենքը տարածվում Է բոլորի վրա, իսկ այդ մարդիկ դրանից խուսափում են եւ վախենում, ուստի ամեն կերպ փորձում են վարկաբեկել այն, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031