Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի շուրջ կարող են միավորվել նաեւ վերջերս ստեղծված կուսակցություններ, որոնք կրկին ընդդիմադիր դիրքերից են հանդես գալիս. «Ժողովուրդ»

Մայիս 09,2019 13:20

Ռոբերտ Քոչարյանը ոչ մեկ անգամ է հայտարարել, որ կարող է դառնալ ընդդիմադիր կենտրոններից եւ բեւեռներից մեկը։ Քոչարյանի եւ նրա ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումների շրջանակը, սակայն, այնքան էլ լայն չէ՝ հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, նախկին պաշտոնյաներ, մարդ-կուսակցություններ, այսինքն՝ նախկինում նրան սատարած մարդիկ։ Խոսքը հանրությանը հայտնի անունների մասին է, այդ թվում՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի, «Համաձայնություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի, այժմ նաեւ «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի մասին։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանից պարզել, թե արդյոք պատկերացնում է համախմբվածություն հենց Ռոբերտ Քոչարյանի շուրջ եւ ընդդեմ նոր իշխանությունների։ Վերջինս  ընդգծեց, որ գտնվում է Արցախում եւ չի հասցրել ծանոթանալ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, սակայն հայտարարեց, որ ընդդեմ միավորման որեւէ մեկի չի կարող լինել, եւ ընդդիմությունները միավորվելու են ոչ թե ընդդեմ իշխանությունների, այլ հանուն Հայաստանի եւ Արցախի, եւ այդպիսի միավորում Իսագուլյանը չբացառեց։

Դիտարկմանը՝ հնարավոր համարում եք այդպիսի միավորում հենց երկրորդ նախագահի շուրջ, Իսագուլյանը նշեց. «Հանուն հայության միավորման՝ ցանկացած ուժի շուրջ դա հնարավոր է, մենք հիմա էլ աշխատում ենք հանուն դրա։ Այս պահի դրությամբ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անազատության մեջ, իսկ ինքը իր նախագահության տարիներին աշխատել է հանուն Հայաստանի, Արցախի, եւ ես աշխատել եմ իր հետ միասին», – նշեց նա։

Սակայն ցանկը հայտնի կուսակցություններով չի սահմանափակվում, եւ Ռոբերտ Քոչարյանի շուրջ կարող են միավորվել նաեւ վերջերս ստեղծված կուսակցություններ, որոնք կրկին ընդդիմադիր դիրքերից են հանդես գալիս։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031