Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշակ Հարությունյան. «Ես ունեմ իմ պատկերացումները, որը միգուցե չի հակասում ներկայիս ռեկտորի պատկերացումներին, ուղղակի լուծման ձեւերն ու ստրատեգիան են տարբեր». «Հրապարակ»

Մայիս 09,2019 12:31

Մայիսի 14-ին նախատեսված է Կոնսերվատորիայի ռեկտորի ընտրությունը, որին մասնակցելու հայտ է ներկայացրել 2 հոգի՝ գործող ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը եւ դաշնակահար, պրոֆեսոր, Կոնսերվատորիայի նախկին պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանը։

«Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավարը՝ Սոնա Հովհաննիսյանը, Կոնսերվատորիայի ռեկտորի ԺՊ-ի պաշտոնում նշանակվեց 6 ամիս առաջ։ Նա ասել էր, որ 60 կետից բաղկացած հաշվետվություն է կազմել, որտեղ նշել է հստակ արված քայլերը։ Նա մասնավորապես նկատել էր, որ այս 6 ամիսների ընթացքում Կոնսերվատորիայում տեղի են ունեցել համակարգային փոփոխություններ, երկու նույնատիպ ամբիոններ են միավորվել, բաց դասեր եւ «մաստեր կլասներ» են կազմակերպվել։ Պարեկային կետը փոխվել է պահակակետի, բուհի ներքին ռեսուրսների հաշվին 30 տոկոսով աշխատավարձ է բարձրացել։

Նախկին պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանը թեեւ մեկ օրում իր որոշումը չի կայացրել, բայց վերջին օրն է առաջադրման հայտը ներկայացրել։ «Այս որոշմանը գալն այդքան հեշտ չէր, որովհետեւ ես՝ ինքս, շուրջ 7 տարի եղել եմ Կոնսերվատորիայի ուսումնական գծով պրոռեկտորը, բավականին լավ պատկերացնում եմ ե՛ւ անելիքները, ե՛ւ բուհի կառուցվածքը, ե՛ւ բացթողումները»,– ասում է ու ընդգծում, որ ծածուկ քայլեր չի անում, ուստի առաջինն իր առաջադրման մասին տեղյակ է պահել հենց ռեկտորի ԺՊ– ին՝ Սոնա Հովհաննիսյանին, ինչը շատ լավ է ընդունվել նրա կողմից. «Նման հնարավորություն դեռ չէր եղել, որովհետեւ նախկինում գիտեիր՝ եթե որոշված է ընտրության ելքը, ուրեմն այդպես էլ կլինի, հիմա կա այդ հնարավորությունը՝ ազատ, նորմալ ընտրություններ անելու։ Ամենեւին չթերագնահատելով ներկայիս ռեկտորի պաշտոնակատարին, որը բավականին լավ երաժիշտ է, խելացի մարդ, բայց ես ունեմ իմ պատկերացումները, որը միգուցե չի հակասում ներկայիս ռեկտորի պատկերացումներին, ուղղակի լուծման ձեւերն ու ստրատեգիան են տարբեր»:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031