Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երեկվանից սարսափած եմ, ամբողջ գիշեր չեմ քնել, չգիտեմ ոնց ենք անելու». Մարուքյանը հեգնում է Ռոբերտ Քոչարյանին

Մայիս 09,2019 12:17

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանտից հայտարարում է, որ ընդդիմադիր ուժերին է միանալու եւ պայքարելու է իշխանությունների դեմ:

Այսօր Եռաբլուրում լրագրողները «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հարցրեցին՝ ձեր կարծիքով կհաջողվի՞ ինչ-որ լուրջ քաղաքական թիմ հավաքել ու պայքարել: Նա պատասխանեց. «Երեկվանից սարսափած եմ, ամբողջ գիշեր չեմ քնել, չգիտեմ ոնց ենք անելու: Ի՞նչ ուժեղ ուժ է ձեւավորվում: Այսօր կա ընդդիմություն, կա իշխանություն եւ բավականին սուր հակադրություններ կան, իսկ թե ինչ կոնտեքստում են պայքարը պատկերացնում, ՀՀ-ում քաղաքական ուժեր կան, որ տարբեր տեսլականներ ունեն, իրենց գործն է: Մեր հետեւորդները, ԼՀԿ-ն երբեք չի պայքարում իրենց չնստելու համար, բայց Հայաստանում կան մարդիկ, որ քաղաքականության մեջ են զուտ մի հանգամանքի բերումով, որ չնստեն: Ցանկացած մարդ իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու, բայց նոր Հայաստանում այն գործիչները, որոնք շանս են ունեցել այնպես անելու, որ մարդիկ իրենց լավ ձեւերով հիշեն, այդ շանսը որքանով կարողացել՝ իրագործել են: Հիմա տասը տարի հետո հետ գալ… չգիտեմ, մեկը 20 տարի հետո է հետ գալիս…»:

Մեր հարցին՝ Քոչարյանը հայտարարել էր, որ մարտահրավեր է նետում իշխանությանը, դո՞ւք ինչի եք սարսափած, դա չհասկացանք՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Քանի որ իրենք անդադար պնդում են, որ Հայաստանում ընդդիմություն չկա, դրա համար շեշտեցի, որ ՀՀ-ում բավականին քաղաքական առողջացման պրոցեսների արդյունքում ձեւավորված է իշխանություն, ընդդիմադիր ուժեր, խորհրդարանական եւ արտախորհրդարանական: Եթե կարողանանք շարժվել առաջ, քաղաքական համակարգը կառողջացնենք»:

Հարցին՝ բացառո՞ւմ եք, որ կմիանաք Քոչարյանի բեւեռին՝ նա պատասխանեց. «Մենք բացառում ենք հին Հայաստանի գործիչների հետ որեւէ առնչությունը, ոչ ունեցել ենք, ոչ էլ ապագայում ունենալու ենք: Մենք նոր սերնդի քաղաքական միավոր ենք, պատկերացնո՞ւմ եք գնանք մի հատ 70 տարեկան մարդ գտնենք, ասենք՝ այ նա մեզ կփրկի, մեզ ո՞նց եք պատկերացնում այդ դերի մեջ, ո՞ր կոնտեքստում»: Դիտարկմանը, որ Քոչարյանը՝ «միակ առողջ տղամարդը» կարծենք 70 տարեկան չի՝ նա արձագանքեց. «Լավ, թող լինի 60: Կան մարդիկ, ովքեր պայքարում են չնստելու համար եւ դա է նրանց՝ քաղաքականությամբ զբաղվելու միտումը, մեր քաղաքականությամբ զբաղվելու միտումը արիստոտելյան սկզբունքն է՝ մարդկանց կյանքը երջանիկ դարձնելը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    հա, բայց ձեր այժմու վարչապետը միացաւ մութ անցեալէն եկած խլխլած ծերունիի մը, որ որպէս նոր Փրկիչ վերադարձաւ, էն վախտը, չէ՞…

    նաեւ, անցեալին ալ հիներն է որ ձեզ այսպէս կը ծաղրէին…
    բան մըն ալ չէք սորվիր… չէք կարող…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031