Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին հարցրինք՝ Ամուլսարի հանքի ճակատագիրն ի՞նչ է լինելու, որպես բնապահպանության նախարար՝ ինքը խնդիր տեսնո՞ւմ է, հանքի շահագործումը կարո՞ղ է վնասել բնությունը, թե՝ ոչ։
«Յուրաքանչյուր գործունեություն, ներառյալ՝ ջութակ նվազելը, բնությանը վնաս է տալիս։ Հատուկ նյութ կա, որը լարերին է քսվում, որը քիմիական միացություն է, որը վնաս է տալիս»– ասաց նախարարը։
– Հիմա ի՞նչ եք առաջարկում, ջութակ չնվագեն մարդիկ, թե հանքը չշահագործեն։
– Չեմ առաջարկում։ Խոսքը ռիսկերի մասին է, թե ինչքանով են ռիսկերը կառավարելի, բայց այդ ամենի վերաբերյալ գիտեք, որ քրեական գործ կա հարուցված, Քննչական կոմիտեն ներգրավել է ե՛ւ տեղական, ե՛ւ միջազգային փորձագետներ, որոնք կուսումնասիրեն, կտեսնեն՝ արդյոք այն եզրակացությունները, որոնք տրվել էին, բավարար չափով մասնագիտորեն հիմնավորվա՞ծ են, թե՝ ոչ, քանի որ գիտեք՝ այդ քրգործը հարուցվել է բնապահպանական տեղեկատվություն թերի ներկայացնելու կամ թաքցնելու շրջանակներում։ Կարծում եմ՝ այդ ազդեցություններից հետո նաեւ մասնագիտական առումով շատ թաներ պարզ կլինեն։
Կարդացեք նաև
– Բնապահպանության նախարարությունը հանքի շահագործման հետ կապված թույլտվությունների մասով ի՞նչ գործառույթ ունի այստեղ։
– Մենք ունենք բնապահպանական տարաբնույթ լիցենզիաների, եթե, օրինակ, պետք է թափոնների հետ կապված կամ ջրերի օգտագործման, մթնոլորտային օդի, ինչպես նաեւ ՇՄԱԳ-ի գործընթացը։ Բայց լիազոր մարմինն ընդհանրապես հանքարդյունաբերության ոլորտում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն է։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում