Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին կես տարում, եթե չասենք բեկում, ապա նվազագույնը ջերմացում է նկատվում, և կառուցողական բանակցությունների հույս է հայտնվել։ Սահմանին սկսել են ավելի քիչ կրակել։ 2019թ-ի հունվարին երկու երկրների արտգործնախարարները պայմանավորվել են սկսել «ժողովուրդներին խաղաղության պատրաստել»։
Երկու երկրներում էլ այս արտահայտությունը ոմանց ուրախացրեց, ոմանց մտահոգեց։ 1991-1994թ-ի Լեռնային Ղարաբաղի համար պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև գրեթե ոչ մի կապ չկար, և երկու կառավարություններն էլ քարոզում էին ցանկացած բան, բայց ոչ հակամարտության լուծման փոխզիջումային ուղիներ։
Այս հոդվածում, որն առաջին անգամ հրապարակվել է 2017թ-ի նոյեմբերի 13-ին, ներկայացված է Ադրբեջանում ինքնագրաքննության հետ կապված իրավիճակը, այն, թե որքանով է հասարակությունը պատրաստ գոնե խոսել հարևան երկրի մասին առանց ատելության։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: