Հայրենական մեծ պատերազմի, ղարաբաղյան հաղթանակի եւ Շուշիի ազատագրման տոնական միջոցառումներն այսօր մեկնարկում են Արցախի Վերածննդի հրապարակից`երթով դեպի զոհվածների հուշահամալիր: Երթի մասնակիցները քայլելու են hայրենական պատերազմի, ղարաբաղյան պատերազմի եւ ապրիլյան պատերազմի հերոսների նկարներով: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա նաեւ զորահանդես, երեկոյան նաեւ տոնական համերգ ու հրավառություն: Քաղաքի տարբեր մասերում ևս միջոցառումներ են նախատեսված:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ երեկոյան Ստեփանակերտ է ժամանել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Տեղեկություններ կան, որ հուշահամալիրում նա ելույթ է ունենալու:
Տոնական միջոցառումներին մասնակցելու է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ