«Ինձանից էլ լավ գիտեք մարդկանց վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, նրա վարկանիշը, բոլորս գիտենք։ Հորդորում եմ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասին խոսելիս չօգտագործել նախագահ բառը, որովհետեւ նրանք երբեւէ չեն ընտրվել որպես նախագահ»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Մարտի մեկի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե ինքը պատրաստվում է միանալ ՀՀ-ում ձեւավորվող ընդդիմադիր քաղաքական ուժերին, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք ամեն ինչ հիշում ենք ու գիտենք, հիշում ենք Մարտի մեկը, ոչինչ չի մոռացվել, իսկ մնացածի պատասխանը կտա դատարանը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Բոլորը գիտեն Քոչարեանի վարկանիշը – նա Արցախն ազատագրելու գլխաւոր հրամանատարն է, Հայաստանի նախագահն է, որը վերականգնեց մեր երկրի քայքայւած տնտեսութիւնը և պահպանեց հայ պետականութիւնը ձեր վարչապետի և նրա հոգևոր հայր լտպ-ի ոտնձգութիւններից, սադրանքներից ու քայքայիչ ազգակործան գործունէութիւնից։
Ձեր վարկանի՞շը որն է։ Ո՞վ եք դուք, որ ժողովրդին ինչ որ բան յորդորեք։