Մայիսի 8-ին կայացած եզրափակիչում գործող չեմպիոնը նվազագույն հաշվով հաղթեց «Լոռիին», որն իր հերթին առաջին անգամ խաղաց եզրափակիչում: 65-րդ րոպեին իրացված անկյունային հարվածից հետո սեփական դարպասն անզգուշորեն գրավեց Ուբոնգ Ֆրայդին: Հայաստանի գավաթի 28-րդ եզրափակիչը կայացավ վերաբացված «Բանանց-1» մարզադաշտում, որը գրեթե լեցուն էր հանդիսականներով:
Մասնակիցներին պարգևատրեց և «Ալաշկերտին» գավաթը հանձնեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Խաղը սպասարկեց Իսպանիայի մրցավարական կորպուսը ներկայացնող Ալբերտո Ունդիանո Մալենկոյի գլխավորած անձնակազմը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա