ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց օրերս կառավարության նիստում նրա՝ ԼՀԿ-ի վերաբերյալ ասածը, որի առնչությամբ կուսակցությունը հերքում է պահանջում: «Դուք մեզ մեղադրեցիք ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու՝ բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ ահաբեկչական գործողություններ անելու համար: Դա լուսաբանվեց, եւ մենք հերքում ենք պահանջում»,-նշեց Էդմոն Մարուքյանը:
Նիկոլ Փաշինյանը ժպտալով այսպես արձագանքեց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ԼՀԿ-ն որեւէ ահաբեկչական խմբավորման չի աջակցում: Բոլոր նրանք, որոնք այդպես են ընկալել իմ ասածը, սխալ են ընկալել: Եթե ես եմ եղել սխալ ընկալման պատճառը, ներողություն եմ խնդրում դրա համար»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ