Հրապարակվել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարված Sukhoi Superjet 100 օդանավի օդաչուների զրույցը դիսպետչերների հետ: Օդաչուները համոզված են եղել, որ կկարողանան ինքնուրույն գլուխ հանել ստեղծված իրավիճակից:
«Որևէ օգնության կարիք կլինի՞»,- հարցրել է դիսպետչերը:
«Ո՛չ, առայժմ ամեն ինչ կարգին է»,- ասել է օդաչուն:
Օդաչուների վթարային վայրէջքից առաջ հստակեցրել են, որ օդանավի հետ խնդիրներ կան միայն կապի և ինքնակառավարման համակարգի հետ կապված: Նրանք համոզված են եղել, որ կկարողանան նորմալ վայրէջք կատարել:
Կարդացեք նաև
Ավելի ուշ անձնակամի հրամանատարը խոստովանել է, որ պատրաստ չէ վթարային վայրէջքի: Հետո օդաչուները դիսպետչերին ասել են, որ վայրէջքի ժամանակ օգնության անհրաժեշտություն կլինի: Զրույցն ավարտվում է դիսպետչերի հրահանգով. «Վթարային ծառայությունները՝ դեպի թռիչքուղի»:
Հրապարակվել է նաև օդանավակայանի վթարային ծառայությունների զրույցը: «Վայրէջքին մնում է կես րոպե: Կապ չկա, օդանավի ավտոմատ կառավարման համակարգը չի աշխատում: Վայրէջք է կատարում: Տագնապ եմ հայտարարել»,- ասում է փրկարարներից մեկը: Բանակցություններից երևում է, որ արտահերթ ծառայությունները ուշադիր հետևել են իրավիճակին և պատրաստ են եղել օգնության հասնել նախքան օդանավի բռնկվելը: Զրույցն ընդհատվում է փրկարարի հետևյալ արտահայտությամբ. «Վթարային վայրէջք է կատարում: Տե՛ս, օյ *****»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ