«Ես շատ հպարտ եմ, երբ ամբողջ Հայաստանը հայհոյում էր պետական եկամուտների կոմիտեին, նախագահին հրավիրեցի, ասեցի՝ խնդիրը ձեւակերպել եմ հստակ՝մենք պետք է պետական եկամուտների աճ ապահովեք, եթե այդ խնդիրը լուծեք, ես ձեզ բոլոր հնարավոր միջոցներով կպաշտպանեմ»,-այսօր իր պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ հրավիրված ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես շատ ուրախ եմ, որ այդպես էլ վարվել եմ: Ես ասել եմ՝ եթե 40 միլիարդը ապահովեք, մենք կապահովենք պարգեւավճարների ձեր ֆոնդը»,-ասաց վարչապետը:
Նա նաեւ վստահեցրեց՝ եթե ՊԵԿ-ի պարգեւավճարների ֆոնդը չհաստատեին, այսօր զինվորականների, ուսուցիչների աշխատավարձերը չէին կարող բարձրացնել.«Որովհետեւ ես ասել եմ՝ եթե մենք չինովնիկների աշխատավարձը բարձրացնում ենք, իրենց համար չենք բարձրացնում, կարիք ունեցողների համար ենք բարձրացնում»:
Փաշինյանն անդրադարձավ նաեւ մարզպետների պարգեւավճարներին. «Ասում են՝ մարզպետն ինքն իրեն պարգեւատրել է: Ոչ մեկ չի ուրախանում, որ այդ մարզպետն այդ 400 հազար դրամի կարիքն ռեալ ունի: Վերջին անգամ դուք ե՞րբ եք մարզպետ տեսել, որ 400 հազար դրամի կարիք է ունեցել: Մենք էդ տղե՞ն ենք, որ 400 հազար.. ձե՞ռ եք առնում: Ու ոչ ոք չի ասում՝ ամբողջ պետական համակարգը նախկինում առավոտից իրիկուն գռփել են»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Բայց ինչի պիտի ուրախանանք երբ մարզպետը չկայացած մեկնա որը անգամ մակերեսի չափման միավորները չգիտի։ թույլ մասնագետա էտ պատճառովել իր համար 400 հազարը շատ բարձր աշխատավարձա։