Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ կառավարությունը հավատում և կիսում է բարեկեցիկ և ժողովրդավարական Հայաստանի տեսլականը

Մայիս 08,2019 19:20

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրենի տեղակալ Ալեքս Սոկոլովսկիի գլխավորած պատվիրակությանը: Ի թիվս այլ պաշտոնյաների՝ պատվիրակության կազմում էին տնտեսական գծով ԱՄՆ Պետական քարտուղարի փոխտեղակալ Դեյվիդ Միլը և Առևտրի դեպարտամենտի նախարար-խորհրդական Մայքլ Լելին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը և ԱՄՆ ՄԶԳ-ին համագործակցության համար և ընդգծել, որ համատեղ նպատակը մեկն է՝ ավելի լավ երկիր կառուցելը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գոհունակությամբ փաստել է, որ կան բոլոր նախապայմանները ԱՄՆ ՄԶԳ-ի հետ առկա գործընկերությունն էլ ավելի զարգացնելու և խորացնելու համար:

Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը միտված բոլոր ջանքերը ողջունելի և առաջնային են Կառավարության համար: «Հաշվի առնելով մեր երկրի պատմությունը, մեր սփյուռքը, մեր ժողովրդի ցանկությունները, իրոք, այլընտրանք չկա, քան ունենալ ժողովրդավարական հասարակություն և կյանքի կանոնների բացարձակ ժողովրդավարական սկզբունքների հենք»,-ասել է փոխվարչապետը: Մհեր Գրիգորյանը, խոսելով Կառավարության գերակայությունների մասին, նշել է, որ ռազմավարությունների մշակման գործընթացում մարդու իրավունքներն ու արդարադատությունը առաջնային են Կառավարության համար:

Ալեքսանդր Սոկոլովսկին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ ժամանել է Հայաստան հարաբերությունները խորացնելու նպատակով և ԱՄն ՄԶԳ անունից պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցությունը թե՛ ՀՀ կառավարությանը, թե՛ քաղաքացիական հասարակությանը և թե՛ բոլոր այն օղակներին, ովքեր կարող են իրենց ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում: «ԱՄՆ կառավարությունը հավատարիմ է Հայաստանի կառավարության ամուր գործակցության իր հանձնառությանը: Մենք հավատում և կիսում ենք բարեկեցիկ և ժողովրդավարական Հայաստանի ձեր տեսլականը և պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը ձեր ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին», – նշել է նա:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև կապիտալի և մտավոր սեփականության պաշտպանության կարևորության շուրջ, ինչպես նաև անդրադարձել գրավիչ բիզնես միջավայրի և ճիշտ բիզնես կանոնների ձևավորման համար անհրաժեշտ նախապայմաններին: Փոխվարչապետն այս տեսանկյունից կարևորել է ինստիտուտցիոնալ և ճիշտ բիզնես մշակույթ ստեղծող ներդրողների մուտքը հայկական շուկա:

Ալեքսանդր Սոկոլովսկին կարևորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներգրավվածությունը Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության համակարգման աշխատանքներին: Հանդիպման ավարտին ԱՄՆ ՄԶԳ պաշտոնյան ընդգծել է նաև, որ ոգևորված է հեռանում Հայաստանից՝ համագործակցության հետագա զարգացման ակնկալիքով:

Հանդիպումից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությամբ տեղի է ունեցել ԱՄՆ-Հայաստան Առավել մասնակցային, հաշվետու և արդյունավետ կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրման արարողությունը:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031