«Մարդկային առումով կարող եմ հասկանալ, որովհետեւ ենթադրում եմ ընկերական հարաբերություններ կան, Քոչարյանն Արցախի առաջին նախագահն է եղել»,-այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած տարեկան ամփոփիչ ասուլիսին հնչած հարցին, որ ԼՂՀ նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով եւ երաշխավորությամբ: Դատախազն իր պատասխան այս նամակի, հստակեցրել է՝ այդ գործառույթը դատական ատյաններին է:
Փաշինյանն ասաց, որ Արցախի նախագահի իրավախորհրդատուները պետք է ճիշտ խորհուրդ տան, քանի որ դատախազության իրավազորության տակ չէ այդ հարցը, գործը դատարանում է գտնվում:
«Հիմա բանտում է նաեւ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, ինչո՞ւ նրա համար չեն միջնորդում, ինչո՞ւ չեն պահպանում սկզբունքը: Հնարավո՞ր է Արկադի Ղուկասյանի կամ Բակո Սահակյանի նախագահության օրոք Արցախի հերոս բանտարկված լինել: Եթե նրանց թվում է, որ Մանվել Գրիգորյանին մեղսագրված արարքն ավելի ծանր է, քան Ռոբերտ Քոչարյանինը, չափազանց սխալվում են: Քոչարյանին մեղսագրվող արարքը շատ ավելի ծանր է»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ