Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազալցակայաններում գազի գինը թանկացել է 10-20%-ով». Արմեն Եղիազարյան

Մայիս 08,2019 18:40

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ գազալցակայաններում գազի մեկ կիլոգրամի գինը թանկացել է: Նա նախ հիշեցրեց, որ վերջերս ԱԺ-ն «կողմ» քվեարկեց այն նախագծին, որի համաձայն՝ գազալցակայաններում գազը մայիսի մեկից վաճառվելու է ոչ թե խորանարդ/մետրով, այլ կիլոգրամով:

«Կառավարությունը մեզ հավաստիացրեց, որ գազի գնի փոփոխություն տեղի չի ունենա: Բայց մայիսին գազալցակայաններում գազի գինը թանկացել է 10-20%-ով: Կամ կառավարությունն այս ամբիոնից մեզ ապատեղեկատվություն տվեց, կամ չկարողացավ տիրապետել իրավիճակին: Ի դեպ, բենզինն այս օրերին եւս թանկացել է՝ երեսուն դրամով»,-հայտնեց Արմեն Եղիազարյանը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ խնդրի մասին զրուցել է ՊԵԿ նախագահի հետ. «Ինձ հավաստիացրել են, որ բոլոր հաշվարկները ճիշտ են: Գազալցակայանների 70 տոկոսում խնդիր չկա, այն առկա է մնացած հատվածում: Հանձնարարել եմ, որ շուկայի վերահսկողական տեսչությունն ավելի խորն ուսումնասիրի հարցը: Ինձ խոստացել են մեկ շաբաթում պատասխանել եւ վստահեցրել են, որ իրենց հաշվարկները ճիշտ էին, գազի գինը չպետք է թանկանար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031