Այսօր իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփելու կապակցությամբ հրավիրված ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ փորձում են ԱՄՆ-ի հետ նոր մակարդակի հարաբերություններ հաստատել: Վարչապետը հիշեցրեց ամերիկյան ներդրումներից Ամուլսարի հանքի շահագործման նախագիծը, եւ նշեց, որ խնդիրներ կան, որոնք խոչընդոտում են Ամուլսարի ծրագրի իրականացմանը:
Փաշինյանի խոսքով՝ «Մենք ուզում ենք մեր ազգային շահերին համապատասխան հասկանալ՝ ի՞նչ է կատարվում եւ լուծենք։ Երեկ սկսվել է նոր ֆորմատով աշխատանք, որը կոչվում է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսություն։ Մենք յուրաքանչյուր հարաբերություններում ակնկալում ենք, որ մեր նոր հարաբերություները պետք է համապատասխանեն ՀՀ նոր կարգավիճակին»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ