ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձավ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ հեղափոխության օրերի մասին անցյալ տարի արված հայտարարությանը՝ «Կարեն Կարապետյանը (նախկին վարչապետ, խմբ․) ճամպրուկով նրա մոտ տարավ 270 մլն դոլար՝ ասելով ահա փողը, եթե՝ ոչ, կսպանենք, կխեղդենք… »:
Aravot.am-ը վարչապետից հետաքրքրվեց՝ արդյոք նման բան եղել է՝ սպառնալիք կամ գումար առաջարկե՞լ են: «Ես նմա՞ն եմ մարդու, որին սպառնացել են»,-ասաց Փաշինյանը: Նա վստահեցրեց՝ նման բան չի եղել եւ տարակուսանք հայտնեց՝ ինչպե՞ս կարող է Կարապետյանը այդ գումարով, ասենք ճամպրուկներով մտնել Երեւանի ձերբակալվածների պահման վայր:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ