Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանն իր բիզնես շահերի տեսանկյունից հնարավորություն չունի ազդել կառավարության տնտեսական քաղաքականության վրա». ՀՀ վարչապետի խորհրդական

Մայիս 08,2019 15:11

«Վերջին մեկ տարվա իրադարձությունները չկտրենք քաղաքական իրադարձություններից: Հեղափոխությունից հետո տնտեսական և սոցիալական հարցերի լուծման նկատմամբ հասարակության սպասումները բավականին մեծ էին: Արդյոք դրանք ամբողջովին արդարացվա՞ծ են, բնական է, որ դեռևս ամբողջությամբ չեն արդարացել հասարակական սպասումները»,- հարցին՝ արդյոք վերջին մեկ տարում արդարացա՞ն հասարակական սպասումները, «Հոդված 3» ակումբում այսպես պատասխանեց ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:

Նա նշեց սոցիալական խնդիրները՝ 25 տոկոս աղքատություն, նախկինում եղած ստվերային տնտեսություն: Հետո էլ վստահեցրեց, որ այժմ իշխանությունն ու բիզնեսն ամբողջովին տարանջատված են: Հակադարձմանը՝ այդ դեպքում ի՞նչ գործ ունի Գագիկ Ծառուկյանը ՀՀ ԱԺ-ում, վարչապետի խորհրդականը պատասխանեց. «Նախկինում այն բիզնեսմենները, որոնք որոշ չափով ներգրավված էին իշխանության մեջ և ԱԺ-ում, նրանք հնարավորություն ունեին ազդել իշխանության տնտեսական որոշումների վրա: Այսօր Գագիկ Ծառուկյանը կամ այլ պատգամավոր իր բիզնես շահերի տեսանկյունից հնարավորություն չունի ազդել կառավարության տնտեսական քաղաքականության վրա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031