Վարչապետն օրերս աղմուկ հանած գրքի բովանդակության մեջ որեւէ այլասերվածություն կամ արտառոց բան չի տեսել: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը, հիշեցնելով՝ ՀՀ-ում մանկապղծության տարեկան 50-70 դեպք է արձանագրվում:
Փաշինյանն ասաց, որ ինքը կարդացել է «Իմ մարմինն անձնական է» գիրքը:
Վարչապետը հարց ուղղեց՝ իսկ մեր երեխաները որտեղի՞ց պետք է այդ թեմայով տեղեկություններ ստանան՝ պոռնո կայքերի՞ց, ծնողներին ականջ դնելո՞վ, ինտերնետի՞ց:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ պատրաստ է լսել այն մարդկանց, որոնք գտնում են, թե դա այլասերություն է, բայց եկեք հասկանանք՝ որն է այլասերվածությունը:
Փաշինյանի խոսքերով՝ իմպոտենցիայի դեպքերի մեծ մասը առաջին ամուսնական գիշերը անհաջող սեռական հարաբերությունից է, սեռական գրագիտության մակարդակը ցածր է:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ