Այսօր ԱԺ էին այցելել Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկի սաները: Նրանք հանդիպեցին պատգամավորների հետ:
ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը ԱԺ միջանցքում դպրոցականներին խորհուրդներ էր տալիս, լսեցինք, որ ասում էր՝ «մարդը պետք է ազատ լինի գոտկատեղից վերեւ»: Մենք հետաքրքրվեցինք, թե ի՞նչ նկատի ուներ պարոն Աբովյանը եւ ի՞նչ էր սովորեցնում աշակերտներին: Նա պարզաբանեց, որ նկատի ուներ այն, որ մարդը պետք է ազատ լինի սրտով, գլխով, մտքով:
Հարցին՝ ազատ չի՞ նոր սերունդը՝ նա պատասխանեց. «Ազատ է, բայց ես կուզենամ, որ այդ ազատությունը լինի այնպիսին, ինչպիսին ես եմ պատկերացնում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ