«Լոռու մարզպետարանում ճնշում են մարզի ենթակայության դպրոցների տնօրեններին՝ Քաղաքացու օրվա միջոցառումներին չմասնակցելու համար»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:
Նրա բնորոշմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին ասուլիս է տալիս եւ փաստում, որ ՀՀ-ում ճնշումները վերացել են, բայց Վանաձորում կատարվողը հակառակն է ասում. «Տնօրենները ճնշումների են ենթարկվում, որպեսզի հերքեն ավելի վաղ իրենց արած հայտարարություններն այն մասին, որ մարզպետարանից իրենց ճնշել են՝ միջոցառումներին չմասնակցելու համար: Սա խայտառակ մոտեցում է: Ժամ առաջ պետք է բացառել այն: Կրկնում եմ՝ հենց այս պահին Վանաձորում մարզպետարանից նրանց ճնշում են»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ