«Ես չեմ պատրաստվում Սերժ Սարգսյանի հետ շփվել»,- այսօր այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով վաղը Արցախում Շուշիի ազատագրման տոնին իր մասնակցությանը և Սերժ Սարգսյանին այնտեղ հանդիպելուն։
Փաշինյանն ասաց, որ երբ ինքը գնում է ԼՂՀ խնդրի կարգավորման բանակցություններին, մեկ էլ սկսում են՝ գնաց Ղարաբաղը ծախելու, կամ ասում են՝ ո՞նց, ժողովուրդը պիտի որոշի Ղարաբաղի հարցը… Բա ով պետք է որոշի, դու՞ ք պետք է որոշեք՝ ձեր թալանածով։ Դուք ո՞վ եք, որ Ղարաբաղի հարցը որոշեք։ Համակերպվեք, Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ ժողովուրդն է որոշելու։ Ո՞վ բարոյական իրավունք ունի ինձ որևէ բան ծախելու մեջ մեղադրել»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ