Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրական շարժիչով մեքենաները կազատվեն ԱԱՀ-ից

Մայիս 08,2019 13:12

Խորհրդարանն այսօր քննարկում է կառավարության ներկայացրած՝ «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Այս նախագծի կարգավորումը վերաբերում է էլեկտրական շարժիչով աշխատող մեքենաներին:

ՀՀ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարեց. «Նախագծով առաջարկվում է մինչեւ 2022թ. հունվարի մեկն ավելացված արժեքի հարկից ազատել բացառապես էլեկտրական շարժիչով շահագործվող մեքենաների ներմուծումը եւ օտարումը»: Նախարարը նշեց, որ խոսքը մինչեւ տասը ուղեւորի համար նախատեսված մեքենաների մասին է, որոնք ամբողջությամբ աշխատում են էլեկտրական շարժիչով, նաեւ՝ մոտոցիկլետների եւ մոպեդների: Օրինագիծը չի վերաբերում հիբրիդային շարժիչով մեքենաներին, քանի որ դրանք կարող են շահագործվել այդ թվում` վառելիքով:

«Նպատակը բնապահպանական է՝ միտված շրջակա միջավայրի աղտոտման նվազեցմանը: Նախագծի ընդունումը կխթանի նաեւ էներգետիկ անվտանգության զարգացումը»,-եզրափակեց Էրիկ Գրիգորյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031