Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ պաշտոնյայի մի քա­նի ժամվա հաճույքն արժե՞, որ դրա պատճառով թեկուզ մի քա­նի տասնյակ մարդու մեջ իշխանությունների որակի վերաբերյալ կասկածներ առաջանան. «Հայկական ժամանակ»

Մայիս 08,2019 13:05

Եթե անգամ (օրինակ) քաղաքապետա­րանի բարձրաստիճան պաշտոնյաներն իսկապես աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ եւ արժանի են մի քանի միլիոն դրամ աշխատավարձի, միեւնույն է՝ չի կարելի բարձրացնել նրանց աշխատավարձը, եթե զուգահեռաբար նույնքան չի բարձրացվելու նաեւ, ասենք, առաջնագծում ծառայող սպաների աշխատավարձը: Հասկանալի է, որ ծավալները համադրելի չեն, հասկանալի է, որ զուտ իրավաբանորեն դրանք իրար հետ կապ չունեն, բայց խնդիրը հանրային կարծիքն է, իշխանությունների նկատմամբ հանրային վստահությունը, իսկ դա ինչ-որ վերացական արժեք չէ, առանց դրա հնարավոր չէ երկրում որեւէ լուրջ փոփոխություն իրականացնել:

Միանգամից ասենք՝ հարցն անգամ բարոյական հարթությու­նում չէ: Սա շատ պրագմատիկ հարց է. որեւէ պաշտոնյայի մի քա­նի ժամվա հաճույքն արժե՞, որ դրա պատճառով թեկուզ մի քա­նի տասնյակ մարդու մեջ իշխանությունների որակի վերաբերյալ կասկածներ առաջանան, ու դրանով իսկ, թեկուզ չնչին չափով, նվազի երկրում լուրջ փոփոխություններ իրականացնելու հնարա­վորությունը: Վերջին հաշվով՝ իշխանության ներկայացուցիչ լինե­լը նաեւ պատասխանատվություն է ու նաեւ ինչ-ինչ հաճույքներից հրաժարվելու կամք է պահանջում, եթե անգամ այդ «հաճույքնե­րում» որեւէ կրիմինալ չկա ու չի կարող լինել:

Հիմա՝ հասարակության վերաբերմունքի մասին: Այո, հասա­րակությունը պիտի խիստ անհանդուրժողական վերաբերմունք ցուցաբերի պետական պաշտոնյաների պայմանական «3 միլի­ոն դրամանոց կոստյումների» կամ «20 հազար դոլարանոց ժա­մացույցների» նկատմամբ, որովհետեւ դա նույնպես կոռուպցի­ան կանխարգելելու կարևորագույն գործիքներից մեկն է: Տեսեք՝ Խորհրդային Հայաստանն, իհարկե, կոռումպացված երկիր էր, այնտեղ էլ ընդհատակյա միլիոնատերեր կային, բայց այդ երկի­րը մի հետաքրքիր աոանցք, հատկություն ուներ՝ ապօրինի ճա­նապարհով փող աշխատելն ավելի հեշտ էր, քան ծախսելը: Եվ դա ինչ-որ իմաստով զսպում էր կոռուպցիան, որովհետեւ շատե­րը զսպում էին իրենց ախորժակը՝ ի՞նչ իմաստ ունի միլիոններ կուտակել, եթե չեն կարողանալու ի տես բոլորի շքեղ կյանքով ապրել: Ու շատ կարեւոր է, որ այսօրվա Հայաստանում էլ հասա­րակությունը չհանդուրժի պաշտոնյաների անտրամաբանական շքեղ կենցաղը: Որովհետև եթե հանդուրժեց՝ վաղը-մյուս օրը պաշտոնյաների մեջ այդպիսի կենցաղի համար միջոցներ ճա­րելու գայթակղություն է առաջանալու: Իսկ եթե հասկանան, որ իրենց ծախսած յուրաքանչյուր դրամը հասարակության վե­րահսկողության տակ է լինելու, երկար կմտածեն արժե՞ բյուջեի հաշվին հարստանալ, թե՞ ավելի լավ է հրաժարվել պետական պաշտոններից ու հանգիստ վայելել «դրայվը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031