Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը Մարությանն ավագանու նիստի օրակարգից հանեց

Մայիս 08,2019 12:57

«Կան աշխատակիցներ, որոնց աշխատավարձերը ցածր են եւ նրանց փոխհատուցումն արվում է պարգեւավճարներով։ Ուզում ենք մեկ քայլ առաջ անել եւ գնալ ավելի բաց, պարզ ու թափանցիկ ճանապարհով»,-այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նիստում ներկայացնելով օրակարգի հարցերից մեկը, որով նախատեսվում էր բարձրացնել Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը:

Հայկ Մարությանը բացատրեց՝ աշխատավարձ գումարած պարգևավճարը, կբերեն աշխատավարձի դաշտ։ Մարությանի խոսքով, գոյություն ունի հաստատված բյուջե, որտեղ կան հաստատված պարգևավճարներ, և այդ աշխատավարձերի բարձրացումը տեղավորվում է այդ պարգևավճարների բյուջեի մեջ. «Պարգևավճարները վերածվելու են աշխատավարձի»,- ասաց պարոն Մարությանը՝ նշելով, որ այս հարցը կարեւոր է եւ գտնում է, որ ավագանու բոլոր անդամները պետք է դրա շուրջ կոնսեսուս ունենան, բայց, քանի որ կան անհամաձայնություններ, «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամների միջև նույնպես չկա միասնական կարծիք, ապա ճիշտ է համարում հարցը օրակարգից հանել:

Հայկ Մարությանի խոսքով, հարցը կդրվի հանրային քննարկման եւ նոր միայն կրկին կմտնի ավագանու օրակարգ։ Քաղաքապետի այս հայտարարությունը ծափերի արժանացավ։
Ելույթի իրավունք խնդրեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Նա Հայկ Մարությանին հիշեցրեց նախընտրական ելույթները, մասնավորապես, որ նրա համար պաշտոնը ոչ թե քանդելու, փրթել-թափելու ու մարդկանց «տոկի տալու» միջոց է, այլ ստեղծելու, արարելու, Երեւանին նոր շունչ հաղորդելու։ Խաժակյանի խոսքով, երկու տարի առաջ ինքն էլ, երբ այդ թիմի անդամ էին, շրջում էին բակերով և ասում, որ հուսահատության գազելներից, մահվան վերելակներից, աղբի և փոշու կույտերից ելք կա, բայց  հեղափոխությունը կայացավ, խորհրդարանն արձակվեց, իսկ նոր իշխանությունը գոնե 80 տոկոսով չկատարեց իր տված խոստումը։

Մանրամասները` տեսանյութում

Հայկ Մարությանն արձագանքեց` ես համամիտ չեմ ձեր հետ: Մարությանն ասաց, որ շատ շուտով կտեսնեն իրենց աշխատանքի արդյունքները, իսկ ամենամեծ արդյունքն այն էր, որ քաղաքապետարանը, որը հանդիսանում էր ամենակոռումպացված գերատեսչությունը, այժմ ազատվել է համակարգային կոռուպցիայից։

«Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը Հայկ Մարությանին շնորհակալություն հայտնեց՝ հարցը օրակարգից հանելու համար, որովհետեւ քաղաքապետն այդ քայլով, նախեւառաջ՝ փրկեց «Իմ քայլը» դաշինքի խմբակցությունը, որի ներսում վերականգնվեց համերաշխությունը:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031