«ՀՀ-ում օլիգարխներ չկան, ես սա ասել եմ, ու քննադատվել». այսօր այս մասին ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ օլիգարխ նշանակում է՝ քչերի իշխանություն։ Ըստ Փաշինյանի, այսօր չկա քչերի իշխանություն։
Անդրադառնալով քաղաքական ուժերի՝ փողոց դուրս գալու հայտարարություններին, Փաշինյանն ասաց.«էդ մեզ եք փողոց դուրս գալով վախեցնո՞ւմ: Կարող ա՝ մենք էլ դուրս գանք փողոց, ոնց որ թե ժողովրդի մոտ երկրորդ հեղափոխության ցանկությունն է»։
Վարչապետն ասաց՝ «Անհեթեթ է մեզ փողոց դուրս գալով վախեցնելը»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ