«ԱԱԾ տնօրենն եկել էր ինձ մոտ, ասում՝ խնդրում եմ այս գործը փոխանցենք Հատուկ քննչական ծառայությանն՝ այն պատճառով, որ ԱԱԾ-ում նեղվում են, որ կասկածներ կան, թե գործն օբյեկտիվ չեն քննի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրգործի մասին հարցին: Փաշինյանն ասաց, որ ինքը դեմ է եղել, որպեսզի գործը, իր խոսքերով ասած՝ ուրիշ կառույցին փոխանցեն. «Որովհետեւ դա կնշանակի, որ մենք կառավարության ներսում ի վիճակի չենք քննել մեր վերաբերյալ քննվող գործերը, չունենք բավարար կամք, որ քննենք ու տալիս են ուրիշին, որ քննի»:
Փաշինյանն ասաց՝ եթե այդ գործը պետք է գնա ՀՔԾ, ինքը խնդիր չի տեսնում:
Փաշինյանն ասաց, որ իր աղբյուրը միայն ԱԱԾ-ն չէ, իր աղբյուրը նաեւ Սանասարյանն է, իր թիմն է. «Ես խոսել եմ Սանասարյանի հետ: Եթե պարզվի, որ քննությունը ոչ օբյեկտիվ է, դաժան պատժի կենթարկվեն»:
Վարչապետն ասաց՝ ԱԱԾ-ին էլ երբ անհրաժեշտ լինի՝ կստուգեն եւ հենց նույն ՊՎԾ-ն:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ