Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտ երկու տասնամյակ ընդմիջումից հետո թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում կրկին ունենք բացարձակ լեգիտիմ իշխանություն. «Ժողովուրդ»

Մայիս 08,2019 12:21

Եթե մի կողմ դնենք քաղաքական համակրանքներն ու հակակրանքները եւ ամփոփենք այս մեկ տարին, պետք է փաստենք հետեւյալը. այս մեկ տարվա ընթացքում եղել են ձեռքբերումներ, եղել են նաեւ սխալներ, հաճախ՝ կոպիտ սխալներ։ Բայց ինքներդ գիտեք, որ չկա անսխալական մարդ, եւ կատարված սխալներն էլ միտումնավոր չեն եղել։

Իսկ ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ մոտ երկու տասնամյակ ընդմիջումից հետո թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում կրկին ունենք բացարձակ լեգիտիմ իշխանություն, որն ընտրվել է ժողովրդի կամքով՝ ազատ ու արդար ընտրությունների միջոցով եւ այսօր հաշվետու է նույն ժողովրդի առաջ։

Ի վերջո, հենց իշխանությունների լեգիտիմության բացակայությունն է եղել վերջին քսան տարվա ընթացքում մեր պետության բոլոր խնդիրների, բոլոր ձախորդությունների գլխավոր պատճառը։ Հենց լեգիտիմության բացակայությունն է եղել պատճառը, որ Հայաստանում սկսել էին քայքայվել պետականության հիմքերը, իսկ քաղաքացին օտարվել էր իր պետությունից՝ զրկվելով սահմանադրությամբ իրեն պատկանող իշխանությունն իրացնելու հնարավորությունից։ Հենց լեգիտիմության բացակայությունն է եղել այն հիմնական լծակը, որ միջազգային հանրությունը, գերտերություններն օգտագործել են ՀՀ նախկին իշխանությունների նկատմամբ տարատեսակ ճնշումներ գործադրելու եւ տարբեր հարցերում նրանցից զիջումներ կորզելու համար։

Հիմա իշխանության լեգիտիմությունը վերականգնվել է։ Պետականության առաջ տարիներ շարունակ ծառացած ամենակարեւոր խնդիրը կարելի է համարել լուծված։ Մյուս խնդիրների լուծումն այս դեպքում արդեն ավելի հեշտ է տալ. ամեն ինչ ժամանակի հարց է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031