Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Թունյան. «Գագիկ Ծառուկյանն էդ չափանիշներով օլիգարխ չի». «Հրապարակ»

Մայիս 08,2019 12:10

Ծառուկյանի հետ վերջերս ցեմենտի թեմայով «բոյի» մեջ մտած ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը երկար մտածեց, մինչեւ տրամադրվեց պատասխանել պարզ հարցին՝ Գագիկ Ծառուկյանն օլիգարխ է, թե՝ խոշոր սեփականատեր։ «Եթե ասեք՝ «օլիգարխ»-ի որ սահմանումը նկատի ունեք, կասեմ»,–ասաց նա։

Հիշեցրինք, որ «օլիգարխ» հասկացությունը Լիլիթ Մակունցը, օրինակ, այսպես սահմանեց՝ նա, ով սերտաճած է իշխանության ու բիզնեսի հետ։ «Եթե օլիգարխն էն մարդն ա, որը որ ունի մեծ ֆինանսական լծակներ եւ իշխանության մեջ ու իշխանության որոշումների վրա ազդում ա, ուրեմն Գագիկ Ծառուկյանն էդ չափանիշներով օլիգարխ չի»,–ասաց Թունյանը։ Բայց Փաշինյանն ասել է՝ նա խոշոր սեփականատեր է, հիմա ի՞նչն են վիճարկում։ Թունյանն ասաց՝ հարցն օլիգարխ լինել-չլինելը չէ, այլ այն, թե որքանով են Ծառուկյանի սեփականության շահերն ու պատգամավորական գործունեությունը համընկնում։

Վարչապետի նախկին օգնական, այժմ իշխանական պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հարցը գցեց իրավապահների դաշտը։ «Հաշվի առնելով, որ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում կատարվածի վերաբերյալ՝ Ազգային ժողովում նրա ունեցած ելույթի, որին հետեւեց ՔՈ կուսակցության գրավոր նամակն ԱԺ նախագահին, ԱԺ նախագահի պատասխանը, Ծառուկյանի պատասխանը, ՀՔԾ-ում պրոցեսի ավարտից հետո մանրամասն կարող ենք խոսել»– ասաց Արեն Մկրտչյանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031