«Ես նմա՞ն եմ մի մարդու, որի իշխանության ներսում կարող են լինել թեւեր»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Դավիթ Սանասարյանի քրգործի առնչությամբ իշխանությունում տարբեր թեւեր են առաջացել:
«Հայաստանի հանրապետության իշխանության մեջ չեն կարող լինել թեւեր., քանի որ այն միասնական մարմին է: Եթե թեւեր ի հայտ գան, ես այդ թեւերը կկտրեմ, ոչ թե նրա համար, որ իմ քմահաճույքն է, որովհետեւ այդպես է օրենքը: Բացառում եմ պալատական ինտրիգներ, վակխանալիաներ: Սաղմնային մակարդակում կչորանան, ով այդպիսի բան բան փորձի»,-ասաց Փաշինյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ