Եվրամիությունը և Եվրոպայի խորհուրդը ընդլայնում են Լավ կառավարման գործընկերության ծրագիրը՝ օգնելու Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովայի Հանրապետությանն ու Ուկրաինային մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման հարցերում:
Մայիսի 7-ին Բրյուսելում մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլը:
Ըստ ծրագրի՝ 2019-2021թթ համար նախատեսվում է 17.5 միլիոն եվրո: Ծրագիրը նպատակ ունի օգնել Եվրամիության 6 գործընկերներին՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում մոտենալ եվրոպական չափանիշներին: Ծրագրում ներառված բոլոր երկրները, բացի Բելառուսից, նաև Եվրախորհրդի անդամներ են:
Ազգային իշխանությունների և այլ գործընկերների հետ սերտ աշխատանքի արդյունքում ծրագիրն օգնում է փոփոխություններ կատարել օրենքում, բարելավել հանրային ինստիտուտների արդյունավետությունը, ինչպես նաև ենթադրում է մասնագետների դասընթացներ և տեղեկատվության, փորձի և լավագույն փորձի փոխանակում:
Կարդացեք նաև
Ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորման 80%-ը կտրամադրի Եվրամիությունը, իսկ Եվրախորհուրդն իր վրա կվերցնի ծրագրով նախատեսված գործողությունները և ֆինանսավորման 20%-ը: Ծրագրի նոր փուլը կկենտրոնանա դատական համակարգի և կոռուպցիայի դեմ պայքարի վրա, ինչպես նաև խտրականությանը դեմ միջոցներ ձեռնարկելու վրա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ