«Հրապարակ»-ի հարցազրույցը Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի հետ
Երեւանի քաղաքապետը որոշել է պարգեւատրել իրեն, տեղակալներին ու աշխատակիցներին՝ 30-100 տոկոսով բարձրացնելով աշխատավարձերը։ Ըստ որում, որքան պաշտոնը հայեցողական՝ այնքան բարձր, արդյունքում շատերը պատգամավորից, ԱԱԾ տնօրենից, նախարար-փոխնախարարներից ավելի բարձր աշխատավարձ կստանան։ Գիտնականների, ուսուցիչների, թոշակառուների հետ էլ չենք համեմատում, որոնք նույնպես այս երկրի հպարտ քաղաքացիներն են։
– Չէ, եթե իրենք էնպիսի բաներ արած լինեին, որ ժողովուրդը ոգեւորված կծափահարեր, ոչինչ, կարելի էր էդ ամենը հանդուրժել, բայց մեր հաշվին, Երեւանի բնակչության հաշվին կարելի է տենց բաներ անել։ Երբ բնակչությունը սովամահ է լինում… ես սոցիալիստ չեմ. եթե մասնավոր հիմնարկն է նման բան անում, իր գործն է, թող անի, բայց որ պետական մարմինն է, էն էլ՝ ընտրովի, խայտառակություն է։ Չգիտեմ ինչ ասեմ։ Դեմ եմ։
–Բայց սա նուրբ թեմա է, այսպես խոսողներին անմիջապես մեղադրում են նախանձի, չարության մեջ։ Քաղաքապետարանը, Ռոբերտ Քոչարյանի ասած՝ փողի վրա նստած Է, բայց ինչ–որ տրամաբանություն երկրում պետք Է լինի։ Գիտնականը ստանում Է 70-80 հազար դրամ, իրենք՝ 700-800 հազար։ Ի դեպ, խոսքը միայն իրենց մասին չէ։
Կարդացեք նաև
– Իմ օրինակով ասեմ, այս երկրի համար շատ բան եմ արել եւ ոչ մեկից ոչ մի բան չեմ ուզում՝ ոչ մի կոչում, ոչ մի բան, ղարաբաղյան շարժումից սկսած ինչ-որ հանձնարարվել է, արել եմ։ Ու էս երկրի համար եմ արել։ Իմ թոշակը 35 հազար դրամ է։ Իրենք ոչ մի բան դեռ չեն արել, որոշել են, որ 600-700 հազար աշխատավարձ պետք է ստանան։ Նորից եմ ասում՝ սոցիալիստ չեմ, բայց այս ամեն ինչը շատ անարդար է։
– Հարցին մոտենանք կառավարման տեսանկյունից։
– Եթե ինքն անի բաներ, որից պարզվի, որ մենք 7 մղոնանոց քայլերով գնում ենք առաջ, դեպի պայծառ ապագա, միգուցե մտածենք էդ մասին։ Բայց իրենք ոչինչ չեն արել, ամբողջ քաղաքը զիբիլանոցի մեջ է։ Տրանսպորտային այս կոլապսը վերացնեին։ Ինչ-որ էստակադա են ուզում կառուցել, ես գրել եմ, ասել եմ՝ արա՛, մենակ էստակադայով էդ հարցը չի լուծվի։ Ասում են՝ շատ լավ պրոյեկտ ա… շատ լավ, շատ լավն է, բայց սարքեք, արեք, նոր ասեք։ Մի հատ էդ խցանումները վերացրեք, հետո ձեր աշխատավարձի մասին կխոսենք։ Դեռ ոչինչ չեք արել, հասկանո՛ւմ եք։ Մենակ խոսում եք, էն էլ՝ ճոռոմ-ճոռոմ։ Խոստումներով չեք կերակրի էս մարդկանց։ ճիշտ է՝ Ես էս «ֆեյքերի», «ադեկվատների» դեմ եմ, իրենց ասում եմ, որ իրենք օտար երկրների շպիոններ են, բայց չեմ կարող նաեւ չասել՝ կես տարի էլ չի անցել, որ ընտրվել ես, դեռ ոչինչ չես արել ու որոշել ես էդքան աշխատավա՞րձ բաժանել։ Մեր ժամանակ՝ էդ, որ կոչում են մթի ու ցրտի, իրականում՝ պատերազմի, երկրաշարժի, Սովետից պրծնելու, շրջափակման, հերոսական այդ տարիների մասին եմ ասում, մենք, ինչ է, չէի՞նք կարող մեզ 1 միլիոն դոլարանոց աշխատավարձեր նշանակեինք։ Կարող էինք, չէ՛։ Ես ստացել եմ 80 դոլար աշխատավարձ:
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Իրականում այդ տաթևիկ ռևազյան տոմսավաճառին բերել և որպես հեղափոխական նոր կադր է ներկայացրել սերժ սարգսյանի դրածո սերոժիկ ավետիսյանը, իր խորամանկությամբ, և հիմա այդ անտառաճանաչ աղջիկը ավետիսյանի կամակատարն է` պաշտպանելով օդանավակայանի շահերը: Խաբելով ու փչելով արդեն մեկ տարի հիմարություններ է պատմում նոր ավիաընկերությունների մուտքի մասին, բայց իրականում միայն պետության հաշվին անիմաստ էքսկուրսիաներ է անում ու ծաղրում տեղի հայերին