«Այսօր պատգամավորներից մեկը ներկա չէր, բայց գրանցված էր: Այսինքն, գործընկերն էր նրան գրանցել»,-ԱԺ ամբիոնից այսօր այսպիսի հայտարարություն արեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
Նա նշեց. «Առաջին անգամ չէ, որ նման բան է կատարվում: Կոչ եմ անում զերծ մնալ նման գործողություններից, որովհետեւ դա ազնիվ չէ»:
Ապա Դանիելյանն ասաց, որ այդ պատգամավորի անունն ամբիոնից չի հայտարարի՝ առանձին կասի:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Կասկածի տակ չեմ դնում ձեր ասածը, բայց նախկին բարքերը նոր խորհրդարանում չեն կարող գործել: Հուսամ՝ այն, ինչ նկատել եք, պարզապես թյուրիմացության արդյունք է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ