Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց 100 փաստ, որոնք հեղափոխությունից հետո արձանագրվել են նոր կառավարության գործունեության արդյունքում:
Փաշինյանի ներկայացմամբ՝ ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կհավաքվեն ոչ թե 40 միլիարդ դրամով, այլ 62: Պետական բյուջեի եկամուտները 20%-ով աճել են, ինչը պայմանավորված է ստվերի կրճատմամբ: 300 միլիոն դոլար կամ 120 միլիարդ դրամ գերավճար է վերադարձվել գործարարներին: ԱԱՀ գծով տասնիննը միլիարդ դրամ է վերադարձվել տնտեսվարողներին:
Հեղափոխությունից հետո տպագրվել է 82 միլիոն ՀԴՄ կտրոն ավելի, ինչը մոտ քառասունհինգ տոկոսով ավելի է նախորդ տարվա մայիսի համեմատ:
Նոր սերնդի ՀԴՄ-ները ՓՄՁ-ներին տրվում են 60 հազար դրամով, 160 հազար դրամի փոխարեն: ՀԴՄ սարքերի երկու ներմուծողներ են դաշտ մտել:
Կարդացեք նաև
Մեքենաների ներմուծման աննախադեպ աճի տեմպերով պայմանավորված՝ ՀՀ բոլոր մաքսատներում հնարավոր է մաքսազերծել ավտոմեքենաները:
Բարձրացրել են զինվորականների եւ ուսուցիչների աշխատավարձերը:
700-ով պակասել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների թիվը, նրանք փոխարինվել են պայմանագրային զինծառայողները, Ոստիկանական զորքերը մասնակցում են հայ-ադրբեջանական սահմանի պահպանությանը եւ ունեն իրենց պահպանության տեղամասը:
73 մարտական դիրքեր ապահովվել են սառնարաններով եւ այլ անհրաժեշտ պայմաններով, տեղադրվել են ժամանակակից տեսադիտարկման սարք:
Զորամասերի ու մարտական դիրքերի սննդակարգը բարելավվել է, տրամադրում են՝ լավաշ, կարտոֆիլ, սեզոնին կտան լոլիկ եւ վարունգ, մեղր եւ այլ տեսակի սնունդ:
Ատոմակայանի աշխատակիցների աշխատավարձը բարձրացվել է 16%-ով:
ԱԱԾ-ում բարձրացվել են աշխատավարձերը, ոստիկանությունում նույնպես:
Այլ փաստերը՝ շուտով՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ