Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդանոցից կամ դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը քրեական պատասխանատվության կենթարկվի

Մայիս 08,2019 11:13

Խորհրդարանն այսօր քննարկեց «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ» կատարելու մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Այս օրինագծով առաջարկվում է քրեորեն պատժելի համարել ձերբակալված կամ կալանավորված անձի փախուստը՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղից է նա դիմել փախուստի:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը հայտարարեց, որ ՔԿՀ-ներից փախուստի դիմելու համար քրեական պատասխանատվություն է սահմանված, բայց եղել են դեպքեր, երբ կալանավորները փախուստի են դիմել ոչ թե ՔԿՀ-ներից, այլ քաղաքացիական հիվանդանոցներից, դատարանի շենքից, ոստիկանական ուղեկցող մեքենայից. «Այս արարքների որակման հետ կապված խնդիրներ են առաջացել, ուստի անձի կարգավիճակը չի փոխվում, բայց առաջարկում ենք նրա արարքին գնահատական տալ»:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանը կարծիք հայտնեց, որ օրինագիծը շատ կարեւոր է իրավական բացը լրացնելու համար. «Փոփոխությունը կայանում է նրանում, որ փախուստի դիմածը քրեական պատասխանատվության է ենթարկվելու»:

Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է դրվի քվեարկության եւ անցնի առաջին ընթերցում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031